Օպերայի աշխատակիցները շարունակում են գործադուլը

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Օպերայի և բալետի թատրոնի տեխնիկական անձնակազմի գործադուլի չորրորդ օրն է։ Պահանջն անփոփոխ է՝ աշխատավարձի բարձրացում:

RadioTavisupleba-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արհմիության իրավաբան Դավիթ Օմսարաշվիլին ասել է, որ այն անձնակազմը, որը բեմն է նախապատրաստում ներկայացումների համար, բեմի լույսն է ապահովում և այլ աշխատանքներ է կատարում, տարիներ շարունակ աշխատել է նույնչափ աշխատավարձով, որն ընդամենը մոտ 500 լարի է։ Աշխատակիցները պահանջում են կրկնապատկել իրենց աշխատավարձը:

«Ոչ մի նոր բան չկա, այսօր գործադուլի 4-րդ օրն է… 35-40 տոկոս աշխատավարձի բարձրացումն ընդունելի չէ գործադուլ անող աշխատողների համար»,- ասել է արհմիությունների փաստաբանը։

Ի դեպ, աշխատակիցները գործադուլ են հայտարարել նոյեմբերի 3-ին: Աշխատակիցների գործադուլի մեկնարկից մի քանի ժամ անց Օպերայի և բալետի թատրոնն արձագանքել է հայտարարությամբ: Թատրոնը պատրաստստակամութուն է հայտնել 2024 թավականի հունվարի 1-ից աշխատավարձը բարձրացնել 35-40 տոկոսով։

Օպերայի և բալետի ​​թատրոնը հերքում է ցածր աշխատավարձի մասին տեղեկությունը