Մահացել է աճպարար Զուրաբ Վադաչկորիան

Հիվանդության հետևանքով 57 տարեկանում մահացել է աճպարար Զուրաբ Վադաչկորիան։

Ambebi.ge-ին Վադաչկորիայի զավակները հայտնել են, որ նա շուրջ մեկ տարի պայքարում էր ծանր հիվանդության դեմ, վերջին շրջանում ինքնազգացողությունը լավացել էր, սակայն ինսուլտը կրկնվել է։

Զուրաբ Վադաչկորիան համարվում է Վրաստանի ժամանակակից աճպարարական արվեստի հիմնադիրը։ Նա բեմի վրա էր 18 տարեկանից։

Թողնել պատասխան