Հերթեր հայ-վրացական Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում

Ինչպես հաղորդել էինք, մարտի 1-ից Վրաստանում գտնվող օտարերկրյա ավտոմեքենաների ապահովագրությունը պարտադիր է դարձել: Ավտոմեքենաների ապահովագրություն ստանալու լրացուցիչ գործընթացի պատճառով հերթեր են առաջացել հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն հատվածում:

«Շատ բարդ ի28642773_972044402948278_127791118_o (1)րավիճակ է ստեղծվել: Մարդիկ առավոտվանից հերթի մեջ են: Մեծ բեռնատարները փակել են անցակետը, նրանց թույլ չի տրվում անցնել, այդ պատճառով փոքր մեքենաները ևս չեն կարողանում անցնել: Տեղում գտնվող Վրաստանի ՆԳՆ-ի պարեկային ոստիկանության աշխատակիցներին ենք դիմում, բայց նրանք էլ ասում են, թե դա իրենց չի վերաբերում», — Ալիք մեդիայի հետ զրույցում հայտնեցին այս պահին Սադախլո-Բագրատաշեն անցակետի Վրաստանի հատվածում գտնվող ՀՀ մի քաղաքացիներից:

Հայ-վրացական սահմանը հատել փորձող վարորդների փոխանցմամբ, իրենք հերթի մեջ են արդեն շուրջ 3 ժամ եւ պարզ չէ, թե դեռ որքան ժամանակ են սպասելու:

28580199_972048966281155_1310934107_o (1)Հիշեցնենք նաև, որ պարտադիր ապահովագրական կենտրոնի թեժ գծի հեռախոսահամարն է` 2301111:

28554814_972048972947821_769128198_o (1)Ապահովագրական փաթեթների մի քանի տեսակ է առաջարկվում: Փոքր ավտոմեքենաների համար գինը 30-ից մինչև 295 լարի կլինի, իսկ բեռնատարների համար՝ 75-ից մինչև 950 լարի: Նվազագույն փաթեթը նախատեսում է 15 օր ժամկետ:

Թողնել պատասխան