Նախագահական ընտրությունների վերաբերյալ չենք շտապում եզրահանգումներ անել. Կոբախիձե

Նախագահական ընտրությունների վերաբերյալ չենք շտապում եզրահանգումներ անել, ունենք ժամանակ, համարյա մեկ ամիս և համապատասխան ենք գործում,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, իշխող կուսակցությունը կուսումնասիրի դաշտը, այնուհետև կընդունի վերջնական որոշում։

«Քննարկման ժամանակ կային որոշակի տարաձայնություններ։ Ոմանց կարծիքով  հարկավոր է առաջադրել թեկնածու, սակայն վերջնական որոշում ընդունեցինք, որ «Վրացական երազանքը» այս ընտրություններում չի առաջադրի իր թեկնածուին»,- հայտարարել է Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերի 28-ին:

Թողնել պատասխան