Լարիի հետ կապված կառավարությունը ունի պատշաճ ծրագիր. Կոբախիձե

«Լարիի հետ կապված կայունությունն ապահովելու համար կառավարությունն ունի պատշաճ ծրագիր», — այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Կոբախիձեն, լարիի փոխարժեքի հետ կապված կառավարության հետ մշտական քննարկումներ են իրականացվում:

«Միջազգային մակարդակում կան մի քանի գործոններ, որոնք ստեղծում են բացասական միտումներ, սակայն համոզված ենք՝ մեր ճիշտ քաղաքականության արդյունքում  կապահովվի կայունություն:  Ինչպես նաև հույս ունենք, որ միջազգային միտումները մեզ համար շահավետ կլինեն», — ասել է Կոբախիձեն։

Թողնել պատասխան