Թուրքիայում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի

Թուրքիայի Էդիրնե քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութեր տարածող խմբի, որի անդամներից մեկը Վրաստանի քաղաքացի է: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ խումբը կազմված է 6 անդամներից: Բացի Վրաստանի քաղաքացուց, խմբի անդամներ են նաեւ Իրանի, Բուլղարիայի եւ Սիրիայի քաղաքացիներ:

Հատուկ գործողության շրջանակներում, ոստիկանը, որպես թմրանյութեր ձեռք բերել ցանկացող անձ, կապվել է խմբի հետ եւ նրանցից նմուշի տեսքով ստացել 10 գրամ հերոին, ինչից հետո խմբի անդամները ձերբակալվել են:

Թողնել պատասխան