Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղից 2 տարի է անցել

Թբիլիսիում տեղի ունեցած բնական աղետից երկու տարի է անցել: Վրաստանի մայրաքաղաքում 2015թ․ հունիսի 13-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղը 24 մարդու կյանք է խլել։ Հորդառատ անձրևների հետևանքով Վերե գետը դուրս գալով հունից՝ ողողել էր քաղաքի կենտրոնական որոշ փողոցներ, տներ։ Ընդհանուր առմամբ տուժել էր մոտ 200 ընտանիք: Պաշտոնական վարկածի համաձայն` բնական աղետի պատճառը Ծղնեթի-Բեթանիա ճանապարհին առաջացած սողանքն է եղել:

Հեղեղը մեծ վնաս է հասցրել հատկապես Թբիլիսիի կենդանաբանական այգուն ու Վերայի զբոսայգուն: Ջրհեղեղը շուրջ 50 միլիոն լարիի վնաս է հասցրել:

Թողնել պատասխան