Վրաստանի համար կարևոր է ԶԼՄ-ների թափանցիկ աշխատանքը. NDI-ի նախագահ

«Վրաստանի համար կարևոր է բազմակարծությունն ու ԶԼՄ-ների թափանցիկ աշխատանքը»,- «Ռուսթավի 2»-ի հետ հարցազրույցում  ասել է այս օրերին Թբիլիսիում գտնվող ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) նախագահ Քեն Ուոլաքը։

Անդրադառնալով հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ Ուոլաքն ասել է, որ սպասում է Ստրասբուրգի դատարանի որոշմանը։

«Իմ կարծիքով, սա երկարատև պայքար է լինելու, սակայն, հավատում եմ, որ Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական առաջընթացն ինքնիշխանության և տարածքների վերադարձի լավագույն երաշխիքն է: Վրաստանի համար ամենակարևորը բազմակարծութան ու լրատվամիջոցների թափանցիկության ապահովումն է: Գիտեմ, որ հիմա «Ռուսթավի 2»-ի գործը եվրոպական դատարանում է: Բոլորը սպասում ենք, թե ինչ որոշում կկայացնի դատարանը»,- հայտարարել է Ուոլաքը:

 

Թողնել պատասխան