Գիորգի Թումասյան․ «Հայաստանի այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար»
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանն ասաց. «Հայաստանի այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ Վրաստանի»։
Նրա խոսքով՝ «Հայաստանն այս պահին տարածաշրջանի միակ ժողովրդավարն է և որոշ առումով նման է կղզու, որը միակն է տարածաշրջանում, որ ցանկանում է միանալ Եվրամիությանը»։
«Հաշվի առնելով Վրաստանի ներկայիս ռուսամետ քաղաքականությունը՝ Հայաստանում ռուսամետ ուժերի իշխանության չգալը շատ կարևոր է: Շատ մեծ կարևորություն ունի խաղաղության օրակարգը, որը բացում է Հարավային Կովկասում ենթակառուցվածքներն առևտրային աճի համար», — նշեց Թումասյանը։
Թումասյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում առկա են նաև այլ մոտեցումներ։
«Ընդդիմադիր գլխավոր ուժերի խոսույթն ուղղված է հակամարտության վերադարձին և Ռուսաստանի հետ ինտեգրվելու օրակարգին», — նշեց նա։
Որպես օրինակ՝ Թումասյանը հիշատակեց, այսպես կոչված, աբխազական երկաթուղու վերականգնման հարցը։
«Դրա վառ օրինակն է աբխազական երկաթուղու վերականգնման թեման, որը մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանը հնչեցրել է ներքաղաքական դաշտում», — ասաց «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ընտրությունների արդյունքները կարևոր նշանակություն կունենան ոչ միայն երկրի ներքին քաղաքական զարգացման, այլև տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից։