Մարտի 8-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  272 998 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 7 823 թեստավորում, որից 3 613-ը հակամարմինների թեստով, 4 210-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 193 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 266 886 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 3 591:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.88%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.54%, վերջին 7 օրվանը՝ 1.67%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 64
  • Աջարիա — 4
  • Իմերեթի — 27
  • Քվեմո Քարթլի — 4
  • Շիդա Քարթլի — 7
  • Գուրիա — 10
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 9
  • Կախեթի — 18
  • Մցխեթա Մթիանեթի — 4
  • Սամցխե-Ջավախեթի — 0
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0: