Տեսանյութ. Պարեկային ոստիկանության աշխատակիցները շնորհավորում են կին վարորդներին

Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության աշխատակիցները այսօր, կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհարվորում են կին վարորդներին և ծաղկեփնջեր նվիրում:

Ոստիկանության աշխատակիցները նշված ակցիան անցկացնում են ամբողջ երկրի մասշտաբով:

ՆԳ նախարարությունը ամեն տարվա մարտի 8-ին իրականացնում է  նմանատիպ միջոցառումներ՝ նվիրված կին վարորդներին:

Տեսանյութը հրապարակել է Վրաստանի ՆԳ նախարարությունը.