Ընթացիկ տարվանից, հավանաբար, կսկսվի Իսրայելում և Ֆրանսիայում աշխատել ցանկացողների գրանցումը

Վրաստանի Առողջապահության նախարարության Աշխատանքային միգրացիայի հարցերով վարչության ղեկավար Գիորգի Բունտուրը interpressnews լրատվականին տված հարցազրույցում խոսել է արտասահմանում Վրաստանի քաղաքացիների օրինավոր կերպով աշխատելու մասին:

Նրա խոսքով, բացի Գերմանիայից, Վրաստանի քաղաքացիների օրինավոր կերպով աշխատելու հետ կապված 3 երկրի հետ ձեռք է բերվել համաձայնություն և, հավանաբար, ընթացիկ տարվանից կսկսվի Իսրայելում և Ֆրանսիայում աշխատելու ցանկություն ունեցողների գրանցումը:

Բացի Գերմանիայից, ևս 3 երկրի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, այդ երկրներն են Ֆրանսիան, Իսրայելը և Բուլղարիան: Իսրայելի և Ֆրանսիայի դեպքում աշխատանքի առաջարկը կլինի տարբեր ոլորտներից, օրինակ Ֆրանսիայի դեպքում 50 մասնագիտություն է որոշված: Բուլղարիայի դեպքում, որևէ սահմանափակում չկա: Մենք աշխատում ենք Եվրամիության տարբեր երկրների հետ, որպեսզի Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան արտերկրում օրինավոր կերպով աշխատել,- ասել է Բունտուրը: