ԵՄ-ն կշարունակի աջակցել Վրաստանին

Եվրամիությունը կշարունակի սերտորեն աշխատել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ՝ աջակցելով բարեփոխումների իրականացմանը: Այս մասին գրված է Եվրոպական խորհրդի նիստի ամփոփիչ փաստաթղթում։

2023 թվականի հոկտեմբերի 26-27-ը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստից հետո հրապարակված փաստաթղթում հիմնականում խոսվում է Ուկրաինայի աջակցության մասին։ Փաստաթղթի մեջ Վրաստանը նշվում է միայն մեկ, Մոլդովան՝ երկու անգամ:

«ԵՄ-ն կշարունակի սերտորեն աշխատել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ և կաջակցի նրանց բարեփոխումների ջանքերին եվրոպական ճանապարհին»,- նշված է եզրափակիչ փաստաթղթում։