Արևելք-Արևմուտք մայրուղու Ռիկոթիի հատվածը շահագործման է հանձնվել

Արևելք-Արևմուտք միջազգային նշանակության արագընթաց մայրուղու Ռիկթոիի 27 կիլոմետրանոց հատվածը շահագործման է հանձնվել: Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու այս հատվածը ներառում է 65 կամուրջ և 38 թունել:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ ճանապարհի 4 երթևեկելի գոտիով հատվածը սկսվում է Խարագաուլիի մունիցիպալիտետի Խևի գյուղից և ավարտվում Զեստափոնիի մունիցիպալիտետի Շորապանի գյուղի մոտ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության համաձայն, նոր հատվածը 8 կմ-ով կրճատում է Ռիկոթիով անցնող ճանապարհը, իսկ երթևեկության տևողությունը՝ 25 րոպեով։

Խևի-Շորապնի հատվածում է գտնվում Վրաստանի ամենաերկար կամուրջը՝ 1 362 մետր, իսկ նույն հատվածի ամենաերկար թունելը՝ 1 640 մետր։

Ի դեպ, ընդհանուր առմամբ՝ Ռիկոթիի ծրագրի շրջանակներում նախատեսված է 51 թունել և 97 կամուրջ. այս պահի դրությամբ հատվել է 48 թունել և կառուցվել 83 կամուրջ։

Արևելք-Արևմուտք մայրուղու շինարարությունն ընթանում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Համաշխարհային բանկի (WB) և Ասիական զարգացման բանկի (ADB) աջակցությամբ: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է մինչև 2,6 մլրդ լարի։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։