Վրաստանից 2019-ին 22 օտարերկրացի է արտաքսվել

2019 թվականի առաջին եռամսյակում մերժվել է 6,4 հազար օտարերկրացու մուտքը Վրաստան: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

ՆԳՆ-ի տվյալներով, հաճախ արգելվում է Իրանի (մոտ 3 հազար), Հնդկաստանի (1,2 հազար) և Ադրբեջանի (493) քաղաքացիների մուտքը: Ի դեպ, միայն մարտին, նախորդ ամիսների համեմատ Իրանի քաղաքացիների՝ Վրաստան մուտք գործելու արգելքների դեպքերը եռապատկվել են։

Բացի այս, ՆԳՆ-ն հրապարակել է երկրից վտարված անձանց մասին տվյալներ: Ընդհանուր առմամբ Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրացի՝ 5-ական Եգիպտոսի և Իրանի քաղաքացիներ, Թուրքիայի 4 քաղաքացի և Մարոկկոյի, Զաիրայի, Պակիստանի, Նեպալի, Իրաքի, Հայիթիի, Հնդկաստանի և Բանգլադեշի մեկական քաղաքացի: