ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստում կքննարկվեն Վրաստանին և Ուկրաինային վերաբերող հարցեր

Այսօր Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը կբացվի Ուկրաինային և Վրաստանին վերաբերող հարցերի քննարկմամբ։

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ՆԱՏՕ-ի գործընկերների առաջընթացը պաշտպանական բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության վիճակը։

«Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները մեզ կտան տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ իրենց տեսլականը: Մենք նաև կքննարկենք «ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթին» և Ուկրաինայի զինված ուժերի զարգացմանը վերաբերող հարցեր», — երեկ ասել է հանձնաժողովի կոմիտեի նախագահ գեներալ Պետր Պավելը։

Նշենք, որ երեկ բացվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի 178-րդ նստաշրջանը, որին մասնակցում են Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն տարին երկու անգամ հանդիպում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, քննարկում է ՆԱՏՕ-ի գործողությունները և առաքելությունները, ինչպես նաև Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդում իր տեսակետը ներկայացնում, թե ինչպես արձագանքել գլոբալ անվտանգության մարտահրավերներին։

Թողնել պատասխան