Ծուլուկիանին կոչ է անում ընտրություններն անցկացնել խաղաղ պայմաններում

Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին քաղաքական ուժերին  կոչ է անում ընտրություններն անցկանցել խաղաղ պայմաններում:  Այս մասին նախարարը հայտարարել է միջգերատեսչական նիստի ավարտին՝ տեղեկացնելով, որ նիստի  օրակարգում նախընտրական շրջանում  հարուցված քրեական գործերն են եղել։ Ըստ Ծուլուկիանիի, դրանց մի մասը կարճվել է, մի մասի ուղղությամբ հետաքննություն է ընթանում։

«Որոշ գործերի շրջանակներում մի քանի քաղաքացի նախանական կալանքի տակ է։ Այս պահին մի շարք գործեր դեռ հետաքննվում են: Իրավապահ մարմիններն այս ուղղությամբ  ակտիվ աշխատանք են տանում: Կոչ եմ անում բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին  ու  ընտրական հանձնաժողովի անդամներին հարգել մեր երկրի ապագան»,- հայտարարել է Ծուլուկիանին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Վրաստանում տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։

Թողնել պատասխան