Քաղաքապետն ու ՆԳ նախարարը ներկայացրել են «112»-ի նոր նախագիծը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան «Եվրոպայի հրապարակում» ներկայացրել են արտակարգ իրավիճակների կառավարման «112» կենտրոնի նոր նախագիծը։

«112»-ի նոր նախագիծը ենթադրում է Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի, ոստիկանության և շտապօգնության բրիգադների նոր ծրագրային աջակցություն: Շտապօգնության բրիգադներն այսուհետ կունենան հատուկ սարքավորում, որտեղ առցանց նշվում է, թե ինչ հասցեով պետք է գնան քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով:7277_b

«Բազմիցս նշել ենք,  որ մեր գլխավոր նպատակը ոստիկանական ծառայությունների արդյունավետության բարձրացումն է: Պետք է ոստիկանության և քաղաքացիների միջև կապը լինի էլ ավելի արդյունավետ: Աշխատում ենք նաև ոստիկանության հանդեպ վստահության բարձրացման ուղղությամբ»,-ասել է Գախարիան:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարության համաձայն, ծրագրային աջակցությունն էլ ավելի կդյուրինացնի քաղաքացիների կապը ոստիկանության և շտապօգնության ծառայության միջև: Կալաձեն հավելել է, որ մոտ ապագայում մայրաքաղաքը կստանա շտապօգնության նոր մեքենաներ, ինչը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը: Տեղեկացնում է rustavi2.ge-ն:

Թողնել պատասխան