Սաակաշվիլին դիմել է չեղարկելու Ուկրաինա մուտքի արգելքը

Վրաստանի 3-րդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի Անվտանգության (ՈւԱԾ) և Սահմանապահ ծառայություններին՝ չեղարկելու Ուկրաինա մուտք գործելու արգելքը:

Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է ուկրաինական Наш հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում:

Սաակաշվիլիի խոսքով, արդեն իրավաբանների միջոցով դիմել է ՈւԱԾ-ին: Վրաստանի նախկին նախագահը շարունակում է պնդել, որ Ուկրաինա մուտքի արգելքն ապօրինի է:

«Որպես Ուկրաինայի քաղաքացի ուզում եմ մեծ վերակառուցման մաս դառնալ: Անարդար է, երբ ինձ վտարում են այն երկրից, որը սիրում եմ այնքան, որքան և իմ հայրենի Վրաստանը»,- ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլում համոզիչ հաղթանակ է տարել կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին։ Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, փաստացիորեն, ընդունել է պարտությունը՝ նշելով, որ հեռանում է նախագահական նստավայրից, բայց ոչ քաղաքականությունից։