Վրաստանում այսօրվանից կվերականգնվի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը

Այսօրվանից ՝ փետրվարի 25-ից, Վրաստանում կվերականգնվի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը: Տրանսպորտը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին: 

Այս մասին երեկ՝ կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի նիստից հետո հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ միջքաղաքային տրանսպորտը Վրաստանում չէր գործում նախորդ տարվա նոյեմբերի 28-ից: