Տաքսու վարորդն ուկրաինացի զբոսաշրջիկին ծեծի է ենթարկել

Թբիլիսիի կենտրոնում՝ Վակե թաղամասում, տաքսու վարորդը ծեծի է ենթարկել ուկրաինացի մի կնոջ: Նշված տեղեկատվությունը հաստատել են Ներքին գործերի նախարարությունից:

Դեպքի առիթով հետաքննություն է սկսվել 126-րդ հոդվածի առաջին մասով (ծեծելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու համար):