Զինծառայողներին ծաղրուծանակի ենթարկելու փաստով դատախազությունը քննություն է սկսել

Լրատվամիջոցներում զինծառայողների նկատմամբ ծաղրուծանակ պարունակող սկանդալային տեսանյութի հայտնվելուց հետո Սամերգրելոյի շրջանային դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պաշտոնական դիրքի չարաշահում՝ ուղեկցված բռնությամբ հոդվածի փաստով: Քննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 333 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Քննության համար հիմք է դարձել հունվարի  27-ին Ռուսթավի 2 հեռուստաընկերության հրապարակած կադրերը: Տեսանյութում զինվորական համազգեստով անձը  բարձրացնում և գետնին է նետում զինծառայողին, Սա կրկնվում է մի քանի անգամ: Ինչպես հայտնի է,  ձայնագրությունը պահված է եղել 19-ամյա Բեքա Ռուսիայի բջջայինում, ով ծառայելիս է եղել Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ կարևոր հարցերով դեպարտամենտում: 2017 թվականի հոկտեմբերին նա մահացել է ծառայության ընթացքում, ըստ պաշտոնական վարկածի՝ հերթափոխի ժամանակ ծառայակցի կողմից միամիտ կրակոցից:

Դատախազությունից պարզաբանել են, որ Բեքա Ռուսիայի մահվան փաստով իրավապահ մարմնի ներկայացուցիչ Դ. Ջ-ին մեղադրանք է առաջադրվել՝ անզգուշությամբ մահվան հասցնելու հոդվածով: Մեղադրյալը ներկայումս նախնական կալանքի տակ է, Բեքա Ռուսիայի ընտանիքի անդամները գործով տուժող են ճանաչվել: Ռուսիայի մահվան հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Սամեգրելո շրջանի Մուժավա գյուղում, որը գտնվում է Աբխազիայի հետ վարչական սահմանին: Ռուսիան մի քանի շաբաթ անց պետք է ավարտեր ժամկետային ծառայությունը, ծրագրում էր պայմանագրային հիմունքներով շարունակել ծառայել:

Նույն հեռախոսում նաև լուսանկարներ կան, որոնցում զինվորները ծառայողական զենքով են, ինչի իրավունքն ըստ օրենքի չունեն: Ռուսիայի հարազատները վստահ են՝ այս ամենն ուղղակի կապ ունի երիտասարդի մահվան հետ: Հենց նրա ընտանիքի անդամներն են կադրերը տրամադրել լրագրողներին: Դատախազությունն իր հերթին նշում է, որ գերատեսչության ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են Ռուսիայի հարազատների հետ, սակայն նրանք  իրավապահ մարմիններին չեն տրամադրել մահացած երիտասարդի բջջայինը:

Թողնել պատասխան