Վրաստանի լեռնային հանգստավայրերի հյուրանոցներն այսօրվանից կաշխատեն

Այսօրվանից՝ փետրվարի 25-ից, Վրաստանի լեռնային հանգստավայրերի հյուրանոցները  կվերականգնեն աշխատանքը: Այս մասին երեկ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության գլխավորած կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

Միաժամանակ, վարչապետի հայտարարության համաձայն, մարտի 8-ից կբացվեն նաև լեռնային հանգստավայրերի ճոպանուղիները:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով լեռնային հանգստավայրերի գործունեությունն արգելված էր դեռևս 2020 թվականի նոյեմբերից: