Վրաստանի ժողովրդավարության մակարդակը ոգեշնչող է. Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին շնորհավորել է Վրաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ:

ԱՄՆ նախագահ Թրամփի ուղերձը հրապարակել է նախագահի վարչակազմը:

«Պարոն նախագահ, մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ձեզ և համայն վրաց ժողովրդին ի սրտե շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում մեր երկարատև բարեկամական հարաբերությունների և համագործակցության համար:

ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Վրաստանի անկախությունն ու ժողովրդավարության մակարդակը ոգեշնչող է:

Ես և իմ վարչակազմն անհամբեր սպասում ենք մեր հետագա համագործակցությանը, որը կնպաստի մեր երկրների բարեկեցության բարելավմանն ու զարգացմանը»,- նշվում է ԱՄՆ նախագահի նամակում:

Թողնել պատասխան