Բորջոմիում հրդեհը տեղայնացվել է

Բորջոմիի մունիցիպալիտետում ողջ գիշեր ուժեղացված ուժերով շարունակաբար իրականացվել են հրդեհի տեղայնացման և մարման աշխատանքներ. ներկայումս կրակի լիկվիդացված և տեղայնացված օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):

ՆԳՆ տեղեկություններով՝ ակտիվորեն ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հրդեհի տարածումը դեպի բնակավայրեր և ռազմավարական նշանակության օբյեկտներ կանխելու համար։

«Թուրքիայի Հանրապետության սահմանային ոստիկանության ուղղաթիռներն ու երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռները վերսկսել են իրենց աշխատանքն առավոտից։

Հովտում պարբերաբար ուժգին քամիներ են գրանցվում, ինչը խոչընդոտում է հրդեհի մարման գործընթացը, սակայն հրշեջները տարբեր նախարարությունների աշխատակիցների օգնությամբ ամեն ինչ անում են հրդեհի տարածումը կանխելու և տեղայնացնելու համար»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Տվյալների համաձայն, դժվար, անանցանելի տեղանքում, որտեղ կենդանի ուժի միջոցով հնարավոր չէ տեղայնացման և մարման աշխատանքներ իրականացնել, հրդեհաշիջման աշխատանքներն ակտիվորեն իրականացնում են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները և Թուրքիայի Հանրապետության երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռները։

«Չնայած տեղայնացման դժվարին աշխատանքներին, հրդեհի մարմանը մասնակցող գերատեսչությունների ոչ մի ներկայացուցիչ չի տուժել»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Վրաստանում մեկ շաբաթ է պայքարում են Բորջոմիում բռնկված հրդեհը մարելու դեմ