Վրաստանն Արևելք-Արևմուտք հարաբերությունների անբաժանելի մաս է դարձել. Ղարիբաշվիլի

Վրաստանն իրապես դարձել է Արևելք-Արևմուտք հարաբերությունների անբաժանելի մասը, Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով, «Մետաքսի ճանապարհ»-ն իր կարևորությամբ` ինչպես պատմականորեն, այնպես էլ` այսօր, շատ ավելին է, քան պարզապես առևտրային ճանապարհը, այդ հնագույն ուղին նպաստել է ոչ միայն ճենապակու տեղափոխմանը երկրից երկիր, այլև զարկ է տվել թեյի մշակույթի ծաղկմանը և կենսական կապ է ստեղծել Եվրոպայի ու Ասիայի միջև:

«Այդ ճանապարհը կապում էր արևմտյան և արևելյան մշակույթները, նաև ծառայում էր որպես նորարարության և գիտելիքների փոխանակման խողովակ: Իսկապես անվիճելի է, որ մենք պատմական կապ ունենք Մետաքսի ճանապարհի հետ»,- ասել է վարչապետը:

Թբիլիսին պատրաստ է տարածաշրջանային կենտրոնի դեր ստանձնել