«Վրացական երազանքը» կուսակցությունների վարկանիշների հետազոտություն է արել

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը  քննադատել է  ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կուսակցությունների վարկանիշի մասին «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով  Edison research-ի անցկացրած հետազոտության արդյունքները։

Սեպտեմբերի 10-ին կուսակցությունը ներկայացրել է իր պատվիրած հետազոտության արդյունքները: Հարցին, թե «ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք, եթե վաղը ՏԻՄ ընտրություններ լինեն», հարցվածների  48.6% -ը նշել է, թե կաջակցեն «Վրացական երազանքին»:

Նույն հետազոտության համաձայն, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին կքվեարկեր 27.1%-ը, իսկ Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցության օգտին՝ 5.8%-ը:

Կուսակցության հայտարարության համաձայն` հետազոտությունն իրականացվել է սեպտեմբերի 4-8-ին, հարցմանը մասնակցել է 2975 ռեսպոնդենտ:

Ինչ վերաբերում է մնացած կուսակցություններին՝

Գիրչի- առավել ազատություն (Զուրաբ Ջափարիձե) — 3.4%,

Քաղաքացիներ — 2.6% ,

Հայրենասերների դաշինք — 2.4%,

Երրորդ ուժ- 2.3%,

Լելո — 2.3%,

Լեյբորիստական կուսակցություն — 1.2%,

Գիրչի 1.1%,

Եվրոպական Վրաստան-  1.1%

Այլ- 2.1%

Վրաստանի կուսակցությունների վարկանիշն ըստ Edison research-ի