ՆԱՏՕ-ն ուժ է կիրառո՞ւմ Վրաստանի վրա

Կրեմլը ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի ձգտումները համարում է այդ կառույցի կողմից ստիպելու արդյունք և ընկալում է  որպես կարմիր գծերի խախտում։ Այդ մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի  նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Սոչիում դե ֆակտո Հարավային Օսիայի և Աբխազիայի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո։

«Մենք չենք խոսել հիպոթետիկ սցենարների մասին, այդ թվում՝ Վրաստանի հարկադիր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որին դեմ է բնակչության զգալի մասը։ Մեր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում հստակ է: Սա կարմիր գիծ կլինի, եթե դաշինքը շարունակի ավելի ու ավելի մոտենալ Ռուսաստանի Դաշնության սահմաններին»,- ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով, անվտանգության երաշխիքներ ստեղծելու Ռուսաստանի առաջարկը Արևմուտքին ցույց է տալիս, որ Ռուսաստանը շահագրգռված է կանխել բացասական զարգացումները, ինչպես դա տեղի է ունենում ՆԱՏՕ-ի որոշ սցենարներում։  

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր