Մառնեուլին պատրաստվում է ամանորին

Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն սկսել է ամանորյա նախապատրաստական ​​աշխատանքները։

Մառնեուլիում ամանորյա տեսքի է բերվելու Մայիսի 26-ի փողոցը, շատրվանը, Արդարադատության տան մոտից մինչև կամուրջի հարակից տարածք, Ռուսթավելի փողոցը, շուկայի հրապարակը, քաղաքապետարանը, Ռուսթավելի փողոցի վերջին հատվածը, «Վիսոլ» գազալցակայանից մինչև «Ավերսի» կլինիկայի և մշակութային կենտրոնի տարածքը:

Մառնեուլիի քաղաքապետարանը 4500 լարի (մոտ 1443 ԱՄՆ դոլար) էր ծախսել քաղաքի փողոցների ամանորյա լուսավորության նախագծման վրա։

Նշենք, որ նոյեմբերի 19-ին քաղաքապետարանը 195 հազար լարիի (մոտ 62 700 ԱՄՆ դոլար) մրցույթ էր հայտարարել, որին թեկնածուները մասնակցել են նոյեմբերի 27-ից 30-ը։ 

Դեկտեմբերի 7-ին «Քոլորֆուլ սփիրիթս» ՓԲԸ-ի և քաղաքապետարանի հետ կնքվել է՝ 189 000 լարիի (մոտ 60 771 ԱՄՆ դոլար) պայմանագիր:

Ըստ մրցույթի պայմանագրի՝ հաղթող ընկերությունը պարտավորվել է աշխատանքներն ավարտել պայմանագրի կնքումից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։ 

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր