Եթե ՌԴ-ն հարձակվի Վրաստանի վրա, ապա հարցված բնակչության 42,7 տոկոսը պատրաստ է մնալ երկրում և կռվել

IPM հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, եթե Ուկրաինայի պես՝ ռուսական զորքերը մտնեն Վրաստան, հարցված բնակչության 42,7 տոկոսը պատրաստ է մնալ երկրում և կռվել։ 

Ըստ հարցման տվյալների.

  • հարցվածների 24,2 տոկոսն ասել է, որ կմնա երկրում,
  • 16.7 տոկոսը պատրաստակամություն է հայտնել զբաղվել կամավորական գործունեությամբ (որից 11.2 տոկոսը՝ քաղաքացիական և 5.5 տոկոսը՝ բժշկական կամ սոցիալական կամավորության),
  • 11,2 տոկոսն ասել է, որ կանեն այն, ինչ պետք է երկրին,
  • 3 տոկոսն ասել է, որ կմիանա հանրահավաքներին,
  • միայն 1,7 տոկոսն է ասել, որ կլքի երկիրը։ 

IPM-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Վրաստանում հարցվածների 57 տոկոսն օգնության նպատակով պատրաստ է մեկնել Ուկրաինայի ցանկացած քաղաք կամ շրջան, մինչդեռ 43 տոկոսն ասել է, որ չի պատրաստվում նման քայլի։

Հարցին, թե ինչ աջակցության համար են պատրաստ գնալ Ուկրաինա, հարցվածների՝

  • 47,9 տոկսոը պատասխանել է, որ կփորձի առավելագույնս օգնել, որքան կարող է,
  • ընդհանուր առմամբ 34 տոկոսը պատրաստակամություն է հայտնել զբաղվել կամավորական գործունեությամբ, որից 17 տոկոսը դա կանի որպես ներգրավվածություն բժշկական/սոցիալական գործունեության մեջ, իսկ 17 տոկոսը՝ որպես քաղաքացիական կամավորական գործունեություն,
  • հարցվածների 10,6 տոկոսը պատրաստ է ռազմական օգնության, իսկ հարկադիր վերաբնակների և երեխաների հետ կապված օգնության պատրաստակամություն է հայտնում հարցվածների 4,4 տոկոսը և 2,1 տոկոսը, 
  • հարցվածների 91 տոկոսն ասել է, որ եթե Ուկրաինայում լինեին, կներգրավվեին ցանկացած տեսակի պաշտպանական, մարտական ​​կամ սոցիալական գործունեության մեջ։

IPM-ը հայտնել է, որ հարցումն անցկացվել է մարտին, 18 տարեկանից բարձր 1 026 քաղաքացիների (Թբիլիսիում և շրջաններում) հետ հեռախոսային հարցազրույցի մեթոդով (CATI)։