Աղբարկղերը կտեղափոխվեն ստորգետնյա անցումներ

Թբիլիսիում աղբարկղերը փողոցներից կտեղափոխվեն ստորգետնյա անցումներ։ Փորձնական ծրագրի իրականացումը կսկսվի Ճավճավաձեի փողոցից: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է մայրաքաղաքի կառավարման նիստում:

Կալաձեն հանձնարարել է «Թբիլսվերիս Գրուպ» ընկերության ղեկավար Լևան Ճղարկավային` ծրագիրը մեկնարկել Ճավճավաձեի փողոցից և նշել, որ այնուհետև աշխատանքներ իրականացվեն նաև այլ փողոցներում:

«Առաջիկայում կմեկնարկի Ճավճավաձեի փողոցի հիմնանորոգումը, այս պահին այնտեղ վիճակը վթարային է, հատկապես ստորգետնյա անցումների հատվածը», — ասել է Կալաձեն:

Ըստ նրա, փողոցներում տեղադրված աղբարկղերը նաև գեղեցիկ չեն և նման մոտեցմամբ կարելի է փոխել նաև քաղաքի տեսքը: