Տալախաձեն՝ աշխարհի հնգակի չեմպիոն

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում վրացի մարզիկ Լաշա Տալախաձեն հաղթել է +209 կգ անվանակարգում և հինգերորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։

Տալախաձեն երկամարտում գրանցել է ընդհանուր 492 կգ, ինչը համաշխարհային ռեկորդ է։

Տալախաձեն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 2015, 2017, 2018 և 2019 թվականներին նույնպես։ Նա նաև կրկնակի օլիմպիական չեմպիոն է։