Թմրանյութ օգտագործելու համար մարդիկ բանտում չեն հայտնվելու. Զոիձե

«Թմրանյութերի իրացման քաղաքականությունն ավելի է խստացվում, իսկ թմրանյութերի օգտագործման հետ կապված մեղմացում կլինի»,- այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ակակի Զոիձեն:

Վերջինիս խոսքով, իրենց վերջնական նպատակն է, որ թմրանյութ օգտագործելու համար մարդիկ չհայտնվեն բանտում:

«Քանակի ու չափաբաժնի վերաբերյալ դեռ քննարկումներ կունենանք: Իրականում, խոսքն այն մասին է, որ մարդկանց միայն օգտագործելու համար բանտ չնստացնեն: Սրա հետ բոլորն են համաձայն»,- հայտարարել է Զոիձեն:

Նշենք, որ «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ խորհրդարանական մեծամասնությունը նիստ է անցկացնում:

Թողնել պատասխան