Ոլորտներ, որտեղ վերջին 10 տարում իրավիճակը վատթարացել է

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի և Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (NDI/CRRC) հետազոտության համաձայն՝ երկրում աղքատության և հանցավորության ընկալումները զգալիորեն վատթարացել են։ 

Մասնավորապես, հարցվածների 75%-ը կարծում է, որ վերջին 10 տարում աղքատության մակարդակը խորացել է, 58%-ի կարծիքով էլ աճել է հանցագործությունների թիվը։

Ըստ NDI-ի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընտրողների 51 տոկոսի կարծիքով է աղքատության մակարդակը խորացել, մինչդեռ ընդդմիադիր ուժերի համակիրների 88 տոկոսն է այդ կարծիքին։

Ըստ հարցվածների՝ վիճակը վատացել է նաև կրթության (51%), կոռուպցիայի (44%) և դատական ​​համակարգի ոլորտներում։ 

Հարցվածներն առանձնացնում են երկու ոլորտ, որտեղ իրավիճակը բարելավվել է. 

  • մատչելի բժշկական օգնությունը (37%-ը կարծում է, որ այն բարելավվել է, 36%-ը՝ հակառակ կարծիքին է),
  • խոսքի ազատությունը (40%-ի համար իրավիճակը փոխվել է դեպի լավը, 27%-ի համար՝ վատթարացել է): 

Տարածքային ամբողջականությունն այն տիրույթն է, որտեղ հարցվածների մեծ մասը կարծում է, որ իրավիճակը չի փոխվել: Հարցվածների 41%-ը կարծում է, որ ոչինչ չի փոխվել, 53%-ի կարծիքով էլ տարածքային ամբողջականության առումով իրավիճակը 10 տարի առաջվա համեմատ վատթարացել է։ 

Հարցման համաձայն՝ աղքատությունը, գնաճը և աշխատատեղերի բացակայությունը երկրի կարևորագույն խնդիրներից են։ 

Աղքատությունը և գնաճը հարցվածների 32%-ի կողմից անվանվել է որպես իր և իր ընտանիքի համար կարևորագույն խնդիր։ 

Բնակչության կարծիքով երկրում ամենասուր տնտեսական խնդիրներն են․

  • գործազրկությունը՝ 49%,
  • գնաճ՝ 42%,
  • աղքատություն՝ 23%,
  • ցածր աշխատավարձ՝ 21%,
  • լարիի արժեզրկում՝ 14%։

Նշենք, որ հարցումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-13-ը՝ Վրաստանի ողջ տարածքում: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 2099 չափահաս բնակիչ:

Հարցման միջին սխալի սահմանը +/- 1,4 տոկոս է։ Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով։