Լրագրողները լքում են իշխանական «Իմեդի» հեռուստաալիքը

Մի քանի աշխատակիցներ լքել են կառավարական քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերությունը։ On.ge-ի և «Մեդիաչեքեր»-ի փոխանցմամբ՝ հեռուստաալիքը լքածներից ոչ ոք լրատվական կամ քաղաքական լրագրող չէ։

Ո՞վ է հեռացել. Մեր տեղեկություններով, «Իմեդիի առավոտ»-ի և «Primeshow»-ի հաղորդավարները հեռացել են հեռուստաալիքից։

Նշենք, հեռուստաալիքը 2019 թվականից ի վեր լրատվական և վերլուծական հաղորդումներում երբեք չի քննադատում իշխանությանը և ընդդիմությանը անվանում «ռադիկալներ»՝ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների նման։
Նախորդ տարի ռուսական օրենքի շուրջ զարգացած լայնածավալ բողոքի ցույցերի ժամանակ որոշ հեռուստալրագրողներ Ֆեյսբուքում ԵՄ-ամետ գրառումներ հրապարակեցին և Վրաստանի իշխանություններին հիշեցրին Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածը, ըստ որի՝ «սահմանադրական մարմինները պետք է ձեռնարկել բոլոր միջոցները Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում իրենց լիազորությունների շրջանակում՝ Վրաստանի լիարժեք ինտեգրումն ապահովելու համար»:
Այս տարի ռուսական օրենքի նախաձեռնումը հեռուստաալիքի լրատվական ծառայության՝Խրոնիկայի լրագրողների կողմից նույն արձագանքը չունեցավ։