Երեկվա օրը համառոտ. մայիսի 9

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին և նշել, որ հակառակորդներին ծեծելը, ահաբեկելը, ցույցերը ցրելը, բռնաճնշումները շատ նման են ավտորիտար ռեժիմին բնորոշ գործողությունների։

Մայիսի 9-ին տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում Ռուսթավելիի թատրոնում։ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին իր ելույթում նշել է, որ Վրաստանի եվրաինտեգրման հարցի շուրջ երկմտությունն ու անորոշությունը «հիասթափեցնող են»։

«Մնացե՛ք Եվրամիության ճանապարհին», — կոչ է անում Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ դիմելով Վրաստանի քաղաքացիներին:

Մայիսի 9-ին, երբ Վրաստանը պաշտոնապես նշում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, Վրաստանի քաղհասարակությունը հարկ է համարում հաղթանակի օրը նշել մայիսի 8-ին։

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը արձագանքել է Վրաստանում շարունակվող ատելության քարոզարշավին:

Վրաստանի կառավարության կողմից «գործակալների մասին օրենքի» երկրորդ ընթերցման և Արևմուտքի հետ իշխանության առճակատման լույսի ներքո Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Ջավախիշվիլին հայտարարել է, որ հրաժարվում է իր պաշտոնից։

Այս տարի Վրաստանն առաջին անգամ «Եվրոպայի օրը» կդիմավորի որպես ԵՄ անդամության թեկնածու։ «Եվրոպայի օրվան» նվիրված միջոցառումը, որը երկար տարիներ անցկացվում է Վրաստանում, այս անգամ էլ կլինի լայնածավալ ու աչքի զարնող։

«Գիրչի-առավել ազատություն» և «Ժամանակն է» ընդդիմադիր կուսակցությունների և որոշ լրատվամիջոցների գրասենյակների պատերին և մերձակայքում փակցվել են «ազգի թշնամիներ», «գործակալներ» և այս կարգի այլ գրառումներով պաստառներ։

Մայիսի 8-ի գիշերը հարձակման և ֆիզիկական բռնության է ենթարկվել «գործակալների օրենքին» դեմ առնվազն երեք քաղաքացի։

Մայիսի 8-ին ԵՄ անդամ երկրների դեսպանները Բրյուսելում ևս մեկ անգամ Վրաստանին առնչվող հարցեր են քննարկել, այդ թվում՝ այն հնարավոր զարգացումները, եթե Վրաստանն ընդունի «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»։

Վիրահայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում՝ Տավուշի մարզից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը: