Նորացված 5 լարիանոց թղթադրամները շրջանառության մեջ են

5 laariԱյսօրվանից շրջանառության մեջ կմտնեն նորացված 5 լարիանոց թղթադրամները, սակայն ըստ կենտրոնական բանկի՝ հին թղթադրամներն առայժմ ևս կշարունակեն ուժի մեջ մնալ։

Հատկանշական է, որ նորացված թղթադրամերի վրա պահպանված է նախկին թեմատիկան՝ դիմացի մասում արտացոլված է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը, Իվանե Ջավախիշվիլիի նոր դիմանկարը՝ նորացված ռելիեֆային որակով: Մյուս կողմում արտացոլված են Նիկո Փիրոսմանիի կտավները՝ «Կարմիր վերնաշապիկով ձկնորսը» եւ «Կալոն», նաեւ Վրաստանի պետական զինանշանը:

5 լարիանոց թղթադրամը պաշտպանված է սպառողների համար հեշտությամբ հասկանալի կերպով՝ ժամանակակից պաշտպանական նշաններով: Նորացված 5 լարիանոց թղթադրամի դիզայնի հեղինակն է Բաչա Մալազոնիան:

Հիշեցնենք, որ 20 եւ 50 լարիանոց նորացված թղթադրամները շրջանառության մեջ են 2016 թվականի փետրվարի 1-ից, իսկ 100 լարիանոց նորացված թղթադրամները՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ից:

Թողնել պատասխան