Վրաստանի վարչապետը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ և եվրոպական հարցերի նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Գորդան Ռադմանի հետ։

Կառավարության աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա համագործակցության հիմնական ուղղությունները և քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։

«Զրույցն առնչվել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացին: Ընդգծվել է Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցի կարևորությունը Վրաստանի ազգային օրենսդրական բազայի Եվրոպական միության օրենսդրության հետ համատեղելիության վերաբերյալ: Նշվել է, որ. Վրաստանն արժանի է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակին, և դա ևս մեկ անգամ հաստատվեց Եվրահանձնաժողովի զեկույցով»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրոպական ինտեգրմանը ցուցաբերած անշեղ աջակցության համար։