Վթարից տուժած կինը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա երկու թոռների վիճակը կայուն է

Բորժոմիի Ռուսթավելի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած կինը հիվանդանոցում մահացել է:

Հիվանդանոց տեղափոխված կինը բազմաթիվ վնասվածքներ է ունեցել:

Բորժոմիում մարդատար մեքենան հարվածել է մայթով քայլող մի ընտանիքի երեք անդամների` 75-ամյա կնոջն ու նրա երկու դեռահաս թոռներին: Երեխաների առողջական վիճակը կայուն է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթևեկության շահագործման կանոնների խախտում: Վթարի պատճառ դարձած ավտոմեքենայի վարորդն արդեն հայտնաբերվել է: