Վիճաբանություն Վրաստանի խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նիստը վիճաբանության է վերածվել: Ելույթներից մեկի ընթացքում պատգամավորների միջև վեճ է բռնվել, երբ հայտարարություն է եղել, որ նախկին իշխանությունները հաշվի չեն առել Օմբուդսմենի զեկույցները, վերջինիս օրերով կարելի էր փնտրել:

Մեծամասնության անդամ Վանո Զարդիաշվիլին հիշեցրել է, որ երբ մարդու իրավունքների նախկին պաշտպան Սոզար Սուբարին չի ենթարկվել իշխանություններին, Ռուսթավելի պողոտայում նրան «արյունաքամ են արել»:

Այս խոսքերը դուր չեն եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Օթար Կախիձեին, ով հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ը պետք է զերծ մնա նախկին իշխանությունների հետ համեմատության եզրեր փնտրելուց։

«Ինչու պիտի ես պատասխանատվություն կրեմ նախկին իշխանությունների գործողությունների համար: Որտե՞ղ էի ես աշխատում մինչև 2012 թվականը և որտեղ էր Զարդիաշվիլին»,-հայտարարել է Կախիձեն:

Նշենք, որ Զարդիաշվիլին նախկին իշխանությունների կառավարման տարիներին (2004-2006թթ․) հանդիսացել է Վրաստանի գլխավոր դատախազի խորհրդական, այնուհետև տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թբիլիսիի քաղաքապետարանում:

Թողնել պատասխան