Ռոնալդուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

Իսպանիայի դատախազությունը Մադրիրդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին մեղադրում է հարկերից խոսափելու մեջ:

Դատախազության հաղորդագրության համաձայն` Ռոնալդուն 2011-2014 թթ․ պետական բյուջե չի վճարել  շուրջ 14.7 միլիոն եվրո: Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվողը Իսպանիայում ստացած եկամուտը թաքցնելու համար մի շարք մեքենայությունների է դիմել։

Հատկանշական է, որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղեկություններ էին տարածվել, թե Ռոնալդուն սեփական գործակալ Ժորժե Մեդեշի օգնությամբ 150 միլիոն եվրո հարկը նվազեցրել է՝  այն թաքցնելով  օֆշորներում:

Թողնել պատասխան