Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը կորոնավիրուսով հոսպիտալացվել է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նախօրեին նրա վիճակը վատացել է, վարակաբանը հոսպիտալացվել է: Այսօր նա լաբորատոր հետազոտություններ կանցնի:

Ցերցվաձեի մոտ վարակը հաստատվել էր նոյմբերի 17-ին : Նա տանն էր բուժվում, առողջական վիճակը վատթարացել էր հիվանդության 6-րդ օրը: 72-ամյա բժիշկը երկկողմանի քովիդ-թոքաբորբ ունի, բարձր ջերմություն:

Կորոնավիրուսով հիվանդ է նաև Ցերցվաձեի կինը` Աննա Տոպուրիան, նրա վիճակը բավարար է, բուժում է  ստանում տնային պայմաններում:

Ցերցվաձեի ղեկավարած ինֆեկցիոն հիվանդանոցն առաջինն  էր, որ սկսեց ընդունել կորոնավիրուսով պացիենտներին:

Ցերցվաձեն BBC-ի հայտնի հոդվածի «3 հրացանակիրներից» մեկն է: Ամիսներ առաջ, երբ Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում դեռ առաջատարներից էր, հայտնի պարբերականը Վրաստանի 3 վարակաբանների մասին հոդված էր հրապարակել ու նրանց աշխատանքային գործունեությունն օրինակելի համարել:

«3 հրացանակիրներն» օգնեցին Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարում. BBC