Հորը ձերբակալել են երեխայի հանդեպ սեռական բռնության մեղադրանքով

Բաթումիում 13-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալել են հորը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ փաստը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով` բռնաբարություն։

Ըստ տեղեկությունների՝ մեղադրյալը նախկինում դատապարտված է եղել։