Իվանիշվիլիի ավազակախումբն անում է ամեն բան՝ այս դավաճան կնոջ հաղթանակի համար. Սաակաշվիլին ուղիղ եթեր է մտել

Վրաստանի երրորդ նախագահ, այժմյան ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին քիչ առաջ ուղիղ եթերում անդրադարձել է ընտրություններին.

«Ցանկանում եմ երկու բառով խոսել ընտրությունների մասին: Ես կարծում եմ, որ Իվանիշվիլին և նրա ավազակախումբը փորձում են անել ամեն բան՝ այս դավաճան կնոջ հաղթանակի համար: Նրանք կազմակերպված կանչում են մարդկանց: Դե ինչ, մենք էլ, բոլորս խաղաղ, հանգիստ գնանք ընտրությունների, հիշենք, որ ընտրություն կատարելու պահին մենակ ենք և ոչ մեկին չպետք է լսենք»,- ուղիղ եթերի տեսաուղերձում ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ առավոտից Վրաստանի քաղաքացիները «Մի՛ մնա տանը» կոչով զանգեր և կարճ հաղորդագրություններ են ստանում:

Posted by Mikheil Saakashvili on Wednesday, November 28, 2018