Երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքի վերացման հարցն օրակարգում է. Թուրնավա

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ երեկոյան ժամը 21:00-ից տեղաշարժի արգելքի վերացման հարցը կառավարության օրակարգում է: Այս մասին նախարարը հայտարարել է կառավարության այսօրվա նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում:

Թուրնավան, պատասխանելով զբոսաշրջիկներին վերաբերող հարցին նշել է, որ Վրաստան ժամանած զբոսաշրջիկներին ավելի շատ ժամանակ է պետք երկրում տարբեր վայրեր և ռեստորաններ այցելելու և փողոցներում զբոսնելու համար:

Մենք սա լավ ենք հասնակում և քննարկում ենք այս հարցը, ուղղակի հիշեցնեմ, որ այս սահմանափակումը այն փոքր գործիքներից է, որն ունենք մեր ձեռքերում: Որոշակի զգուշություն ենք ցուցաբերում, սակայն այս հարցն օրակարգում է և առաջիկայում  կանդրադառնանք դրան,- հայտարարել է Թուրնավան:

Հիշեցնենք՝ Վրաստանում նոյեմբերից առ այսօր երեկոյան ժամը 21:00-05:00-ն արգելվում է քաղաքացիների տեղաշարժը: