Բողոքի ակցիա` Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դիմաց

Մի քանի հարյուր  մարդ այսօր Թբիլիսիի վերաքննիչ դատարանի մոտ բողոքի  ակցիա է անցկացրել` ի պաշտպանություն Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյաների:

Վերջիններս ավելի  վաղ խոշոր չափի գումար յուրացնելու  մեղադրանքով Քաղաքային դատարանի որոշմամբ դատապարտվել են  7 տարվա ազատարկման: Ակցիան կազմակերպել էր նախկին նախարար Իրակլի Ալասանիայի`  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Նրանք պնդում են, որ  նախկին պաշտոնյաների նկատմամբ   անարդար  մեղադրանք է ներկայացվել  4,1 մլն լարիի յուրացման հարցում:

 «Մենք վերաքննիչ դատարանից հուսեր չունենք, բայց մենք բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով,  ակցիաներով, խնդրագրերով շարունակելու ենք պայքարել մինչև վերջ, որպեսզի  մեր ընկերները  ազատության մեջ լինեն»,-կուսակցության  պատգամավոր Զուրաբ Աբաշիձեի խոսքերն է մեջբերում  «Գռուզիա օնլայնը»:

Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Ալեկսի Պետրիաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը համարում է քաղաքական: Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են պաստառներ`  «ծառայությունը չի պատժվում հայրենիքի կողմից»,  «անարդար դատարան»,  «ազատություն զինվորականներին» ,  «մենք ձեզ չենք թողնի»  կարգախոսներով:

«Ազատ դեմոկրատները»  մայիսի վերջից, նախագահ Մարգվելաշվիլիի անունով խնդրագրերի ստորագրահավաք են սկսել: Դատապարտվածների թվում են Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Նուգզար Կաիշաուրին, դեպարտամենտի կառավարման նախկին ղեկավար Դավիթ Ցիպուրիան, պետական գնումների դեպարտամենտի նախկին ղեկավար Գեորգի Լոբջանիձեն, պետգնումների գլխավոր մասնագետ Արչիլ Ալավիձեն, ինչես նաև նախկին ղեկավար Գիզո Գլոնտին:

Ըստ քննության`  Պաշտպանության նախարարությունը 2013-ին  Թբիլիսի-Կոջորի-Ծալկա-Ախալքալաքի-Ախալցիխե-Բաթումի օպտիկա-մանրաթելային մայրուղու գնման մասին  հայտարած մրցույթի մասնակցության առաջարկն ուղարկվել է 9 ընկերության,  հենց այդ ժամանակ էլ ի հայտ են եկել առաջին խախտումները` վստահեցնում է  դատախազությունը: Քննության առարկությունն այն է, որ նախարարությունը գերադասել է այն ընկերությունը, որն առաջարկել է ոչ թե օպտիկա-մանրաթելային մայրուղի, այլ մալուխի միջուկ` 2,6 մլն լարի արժողությամբ, ընդ որում Նախարարությունը  «Սիլկնետ» ընկերությանը վճարել է գումարն ամբողջությամբ` 6, 7 մլն լարի:

Լուանկարը` Sputnik Georgia-ի

Թողնել պատասխան