Ընդդիմությունը արձագանքել է վարչապետի նախաձեռնությանը

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմության ընտրական շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեն անդրադառնալով վարչապետ Մամուկա Բախտաձեի նախաձեռնությանը, ասել․ «Եթե ուզում ենք, որ ասվածն իրականություն դառնա, ապա ընտրություններում Գրիգոլ Վաշաձեի հաղթանակը անհրաժեշտ է»։

Ընդդիմությունը նշում է, որ երկրի տնտեսությունը վատ վիճակում է, այդ պատճառով  նախընտրական ծրագրում նման նախաձեռնություն ունեն։

«Մենք դեռ վերջնական հաղթանակ չենք տարել, իսկ «Օցնեբան» («Վրացական երազանք»-ը նկատի ունի, խմբ․) ինչ քայլերի է գնում: Եթե ուզում ենք, որ այսօր ասվածն իրականություն դառնա, անպայման պետք է հաղթի Գրիգոլ Վաշաձեն: Եթե Վաշաձեն չհաղթի, ինչպես մինչև հիմա ոչ մի խոստում չեն կատարել, կրկին այդպես կվարվեն: Նրանք լավ գիտեն, որ իրենց օրերը լրանում են»,- հայտարարել է Վաշաձեն: