Իրակլի Ղարիբաշվիլին հարգել է Զվիադ Գամսախուրդիայի հիշատակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք է մատուցել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հիշատակին։

Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Մթածմինդայի գրողների և հասարակական գործիչների պանթեոն, որտեղ ծաղիկներ է խոնարհել նախագահ Զվիադ Գամսախուրդիայի գերեզմանին։

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան այսօր կդառնար 83 տարեկան։