Պատվաստանյութի ազդեցությունը. Ինչ են պատմում պատվաստված բժիշկները

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված բուժաշխատողներից ոմանց մոտ բարձր ջերմություն է նկատվել, գլխացավ, ընդհանուր թուլություն:

Ընդհանուր առմամբ` բոլորի վիճակը լավ է, լուրջ բարդություններ չկան:

«AstraZeneca» պատվաստանյութն առաջին էտապով ստանում են  Առողջապահության նախարարության աշխատակիցները: Փոխնախարար Թամար Գաբունիան վստահեցրել է, որ պատվաստանյութն անվտանգ է:

Հիշեցնենք` պատվաստման հատուկ հարթակում գրանցվել է արդեն ավելի քան 5000, պատվաստվել ավելի քան 1000 բուժաշխատող:

Նույն շարքից`

Տեսանյութ. Վրաստանում արդեն պատվաստվում են Քովիդ-19-ի դեմ. գրանցվել է մոտ 700 բուժաշխատող