Սաակաշվիլին համերաշխություն է հայտնում Formula TV-ին

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին բանտից նամակ է հրապարակել, որում իր համերաշխությունն է հայտնում Formula TV-ին և նրա հիմնադիրներին։

«Չեմ կարող իմ համերաշխությունը չհայտնել «Ֆորմուլայի» կոլեկտիվին ու նրա հիմնադիրներին»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին և ընդգծում․ «Էլ ի՞նչ պետք է սպասենք «բացահայտ գործակալներից»: Մշվիլդաձեն և նրա կողքին կանգնածները լավագույնն են»։

Հիշեցնենք. հունիսի 27-ին տեղեկություն էր տարածվել, որ անհայտ անձը հարձակվել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության (ՀԸ) համահիմնադիր, հեռուստահաղորդավար Միշա Մշվիլդաձեի վրա և ֆիզիկական բռնության ենթարկել նրան։

Ընդգծենք՝ «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին Վրաստանի ՊՆ նախարար է եղել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք՝ 2006 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 5-ը:

2019 թվականի սեպտեմբերի 5-ից «Ֆորմուլա» հեռուստաընկերության բաժնետոմսերի մեծ մասը նրա տնօրինության տակ է եղել: